Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը։ Մենակատարներ՝ • Մելինե Խաչատրյան • Աննա Սայադյան • Մարիամ Բարմախսզյան • Մավր Մկրտչյան • Արտակ Ստեփանյան • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան Տոմսերի և տեղեկությունների համար՝ 098 881717
Վերա Պոլոզկովա, Ալեքսանդր Մանոցկով | «Ձեռքի ուղեբեռ»
• Վերա Պոլոզկովա և Ալեքսանդր Մանոցկով • «Ձեռքի ուղեբեռ» պոեզիա և երգեր «Ձեռքի ուղեբեռը» երկխոսություն է երկու հեղինակների՝ կոմպոզիտորի և բանաստեղծի միջև։ Սա նրանց անցյալի և ականատեսը դարձած պատմությունների միասնությունն է այն մասին, թե ինչ ենք մեզ հետ վերցնում, երբ հեռանում ենք։ «Մենք երգում ու կարդում ենք այն մասին, թե ինչ է մարդը զգում, երբ […]
Ձայն մարդկային
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19։00-ին ֆրանսերենը դարձյալ կհնչի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում։ • Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա գրված Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն մարմնավորում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ • Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյան • Նվագակցող՝ Վասիլի Ռոլիչ (դաշնամուր) […]
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմում կլինի Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: • Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյան • Տնօրեն և դիրիժոր, պրոֆեսոր Հրաչ Նազարյան • Խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան • Կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան Տեղեկությունների համար՝ 098 881717
Պար և երաժշտություն
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ Աբովյան 2, Երևան, ArmeniaՊԱՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ • Գրող և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, Hallet Eghayan բալետային ընկերությունը և Assonance անսամբլը ներկայացնում են պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ ներկայացում։ • Այս բացառիկ ստեղծագործությունն ընդլայնում է կոմպոզիցիայի և խորեոգրաֆիայի ժանրային սահմանները: Պարային բեմադրության հեղինակը բալետմայստեր Միշել Ալե Էգայանն է, ներկայացման երաժշտությունը հեղինակել են կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանը և Միշել Պետրոսյանը, […]
Ժան-Կլոդ Էլուա | Նվիրում
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում նոյեմբերից մեկնարկում է ամենամսյա «ալտերնատիվ» միջոցառումների շարք՝ «Theatrum Phonosophicum. Տարազգայական իրադարձություններ» խորագրով: Շարքը կբացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Կլոդ Էլուայի “Shânti” էլեկտրոնային ստեղծագործության հատվածային ունկնդրումով և քննարկմամբ: “Shânti”-ն ստեղծվել է 1972-73 թվականներին, Քյոլնի WDR էլեկտրոնային ստուդիայում: Սանսկրիտից թարգմանաբար «shânti» նշանակում է խաղաղություն: Սակայն Էլուայի Shânti-ն լոկ պացիֆիստական ստեղծագործություն չէ: Պարադոքս է, բայց այն, […]