- This event has passed.
ՈւՆԿՆ•ԴԻՐ | Շաբաթական աշխատարաններ
24.11.2022 @ 19:00 - 21:00
• «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
ՈւՆԿ•ՆԴԻՐ
շաբաթական աշխատարաններ
շաբաթական աշխատարաններ
• Թվում է՝ լսելը բնական երևույթ է, որ հասու է յուրաքանչյուրին, ակայն, մի էական տարբերություն կա պարզապես լսելու և ունկնդրելու միջև: Ունկնդրելն իրականում արվեստ է, որը կարող է մեծապես հարստացնել աշխարհում մեր գոյությունը:
• Երբեմն նույնիսկ պրոֆեսիոնալ երաժիշտները սովոր չեն իրապես լսել այն, ինչ կատարում են, այսինքն՝ ականջ դնել հնչյունների ի հայտ գալուն՝ տարածաժամանակային ընթացքի մեջ:
• Ամենշաբաթյա այս աշխատարանների ընթացքում կզարգացնենք ունկնդրման տարբեր տեսակներ և տեխնիկաներ՝ զգայուն, ակտիվ և խորը (profound and active listening), ներկայացնելով Ջոն Քեյջի, Պաուլին Օլիվերոսի, Ֆրանցիսկո Լոպեսի և այլոց գաղափարները տարածքի և ժամանակի մեջ հնչյունի հարահոսության վերաբերյալ, ինչպես նաև, կանդրադառնանք «ակուստիկ էկոլոգիայի» հետ կապված խնդիրներին։
• Շարքի ընթացքում կանցկացվեն նաև պրակտիկ վարժություններ. լսել լռությունը և ձայնը, առօրյայում մեզ շրջապատող միջավայրային հնչյունները, հնչյունային զբոսանքներ (sound-walks), երաժշտական գործերի ակտիվ ունկնդրումներ և այլն։
• Ունկնդիրը պասիվ ընկալող չէ, այլ համաստեղծագործող
• Աշխատարանները կվարեն՝ երաժշտագետներ Լեոպոլդո Սիանոն և Շուշան Հյուսնունցը
• Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 2 ժամ
• Լեզուն՝ հայերեն և անգլերեն• Տեղեկությունների և գրանցման համար՝ 041 699 114:
• Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 2 ժամ
• Լեզուն՝ հայերեն և անգլերեն• Տեղեկությունների և գրանցման համար՝ 041 699 114: