- This event has passed.
Ժան-Կլոդ Էլուա | Նվիրում
19.11.2022 @ 19:00 - 21:00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում նոյեմբերից մեկնարկում է ամենամսյա «ալտերնատիվ» միջոցառումների շարք՝ «Theatrum Phonosophicum. Տարազգայական իրադարձություններ» խորագրով:
Շարքը կբացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Կլոդ Էլուայի “Shânti” էլեկտրոնային ստեղծագործության հատվածային ունկնդրումով և քննարկմամբ:
“Shânti”-ն ստեղծվել է 1972-73 թվականներին, Քյոլնի WDR էլեկտրոնային ստուդիայում: Սանսկրիտից թարգմանաբար «shânti» նշանակում է խաղաղություն: Սակայն Էլուայի Shânti-ն լոկ պացիֆիստական ստեղծագործություն չէ: Պարադոքս է, բայց այն, չնայած վերնագրի, նաև պատերազմի՝ որպես տիեզերական սկզբունքի մասին է:
Այս միջոցառումը մտածված է՝ որպես հնարավորություն՝ միասին խորհելու պատերազմի և խաղաղության արքետիպերի մասին՝ հնչյունի միջոցով:
• Լեոպոլդո Սիանոյի հոդվածը Ժան-Կլոդ Էկուայի մասին կարդալ այստեղ
• Ժան-Կլոդ Էլուայի հոդվածը «Shânti»-ի մասին կարդալ այստեղ
- Մուտքն ազատ է
- Տեղեկությունների համար՝ 041699114
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)