« All Events
BEATLES IN JAZZ
06.04.2024 @ 19:00 - 21:00

Ապրիլի 6-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Դեյվ Գյոդակյանն ու ընկերները կմիավորեն բիթլոմաններին և ջազի սիրահարներին։

Մայրության և գեղեցկության տոնի նախօրեին, The Beatles-ի սիրելի հիթերը պրոֆեսիոնալ ջազմենների մեկ հպումով կվերածվեն անկրկնելի ջազային ստեղծագործությունների։

Աննա Կոստանյան՝ վոկալ

Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն

Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր

Դեյվ Գյոդակյան՝ կոնտրաբաս

Արման Մնացականյան՝ հարվածայիններ

Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դր․

Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա