ՖԼՈՒՔՍՈՒՍ ՄԵՐԻ
December 24 @ 18:30 - 20:30
📆 Դեկտեմբեր 24 (երեքշաբթի), 18։30
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Տարազգացական միջոցառումների շարք
ՖԼՈՒՔՍՈՒՍ ՄԵՐԻ
ինստալ-Ակցիա և զրույց մեջտեղում
(նվիրում Մերի Բաուերմայստերին)
Բոլոր բաները ներառված են մնացած բոլորի մեջ․․․
Մերի Բաուերմայստերին հաճախ անվանում են Ֆլուքսուսի նախամայր, սակայն նա երբեք պաշտոնապես չի ներկայացել որպես ֆլուքսուս արվեստագետ: Իր անարխիկ ոգով նա միշտ եղել է կատեգորիաների մեջտեղում և դրանցից անդին` մարմնավորելով նեո-դադաիզմը տիեզերական դիտանկյունից:
Մերի Բաուրմայստերը ոչ միայն վիզուալ արվեստագետ էր, որքան բնության տարերք, գտնվելով անդադար գործողության մեջ և մշտապես ամուր իր կենտրոնում: Արվեստն ու կյանքն իր դեպքում միավորվում են, դառնալով մեկ կնոջ թատրոն:
Մերին օգնում է մեզ միշտ լինել իրադարձությունների հոսքի մեջ, գլխիվայր շրջել մեր մտածելակերպը, բացահայտել կյանքի թաքնված գեղեցկությունները և ստեղծագործորեն արձագանքել ներկա պահին:
Այս ինստալ-Ակցիան յուրօրինակ հնարավորություն է բացահայտելու Մերիի կախարդական աշխարհը…
• Վիդեո՝ Յոհանն Քամյու
• Ձայն՝ Theatrum Phonosophicum
• Պատում՝ Լեոպոլդո Սիանո և Շուշան Հյուսնունց
🎫 Մուտքն ազատ է
📞 Տեղեկությունների համար` 8775