- This event has passed.
ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ
October 6
Հոկտեմբեր 6 (կիրակի)
Seasons Park զբոսայգի
Seasons Park զբոսայգի
ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ
Ազգային փոքրամասնություններ
Ազգային փոքրամասնություններ
Երբևէ մտածե՞լ եք՝ քանի ազգային փոքրամասնություն է հավաքված Հայաստանի տանիքի տակ, ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունեն նրանք․․․
Հոկտեմբերի 6-ին՝ Ազգային փոքրամասնությունների օրը, ժամը 14:00-ից սկսած այցելեք Seasons Park զբոսայգի՝ դառնալու բազմազան մշակութային խճանկարի մի մասը։
Հոկտեմբերի 6-ին՝ Ազգային փոքրամասնությունների օրը, ժամը 14:00-ից սկսած այցելեք Seasons Park զբոսայգի՝ դառնալու բազմազան մշակութային խճանկարի մի մասը։
Այս տարի միջոցառումը կունենա է 3 ուղղվածություն՝
• մշակույթ • սպորտ • ազգային խոհանոց
• մշակույթ • սպորտ • ազգային խոհանոց
Օրը կմեկնարկի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումով և կերպարվեստի ու կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդեսով։
Ազգային տաղավարերում կձևավորվեն աշխատարաններ, կիրականացվի ավանդական պարերի և երգերի ուսուցում, որից հետո ազգային երգի և պարի խմբերը հանդես կգան տոնական համերգային ծրագրով։
Հատուկ ֆոտոհարթակներում այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվել ազգային փոքրամասնությունների տարազներով։

Միջոցառման սպորտային հատվածում ազգային համայնքների ներգրավմամբ կկազմակերպվեն ավանդական սպորտաձևերի և խաղերի ուսուցում և մրցույթներ։
Զուգահեռաբար բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման, կարող են մասնակցել «Բարեկամության գավաթ» վազքի և արագ քայլքի մրցարշավներին։
Զուգահեռաբար բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման, կարող են մասնակցել «Բարեկամության գավաթ» վազքի և արագ քայլքի մրցարշավներին։
Երեկոյան, հատուկ պատրաստված գաստրոտաղավարում համայնքներից յուրաքանչյուրը կներկայացնի իր ազգային խոհանոցը։ Այցելուներին հնարավորություն կընձեռնվի համտեսել թե նախապես պատրաստված, թե տեղում պատրաստվող ազգային ուտեստներ, կներկայացվեն դրանց բաղադրատոմսերը և պատրաստման եղանակները:
Օրվա ավարտին բոլոր մասնակիցները համախմբվելով մեկ սեղանի շուրջ կմասնակցեն միասնական ընթրիքի և կունկնդրեն ազգային երաժշտություն։
Օրվա ավարտին բոլոր մասնակիցները համախմբվելով մեկ սեղանի շուրջ կմասնակցեն միասնական ընթրիքի և կունկնդրեն ազգային երաժշտություն։
Միջոցառումն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
Մուտքն ազատ է։
Տեղեկությունների համար՝ 8775
Տեղեկությունների համար՝ 8775