
- This event has passed.
“ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ”| Ազգային փոքրամասնություններ
08.12.2023 @ 17:00 - 21:00






ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ
ազգային փոքրամասնություններ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների արվեստին ու մշակութային առանձնահատկություններին նվիրված միջոցառումների շարք։


















Երբևէ մտածե՞լ եք՝ քանի ազգային փոքրամասնություն է հավաքված Հայաստանի տանիքի տակ, ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունեն նրանք։
Դեկտեմբերի 8-ին եկե՛ք «Առնո Բաբաջանյան» համերգասրահ՝ մասնակիցը դառնալու այս բազմազան մշակութային խճանկարի։
Երեկոն կմեկնարկի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների և պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումով։
Դահլիճի ճեմասրահում տեղի կունենա կերպարվեստի և կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես, որից հետո ազգային երգի և պարի խմբերը հանդես կգան տոնական համերգային ծրագրով։


Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)