
- This event has passed.
Վերա Պոլոզկովա | «Lost and found. Потеряла и нашла»
04.10.2024 @ 20:00 - 22:00



Վերա Պոլոզկովան Երևանում կներկայացնի իր նոր՝ «Lost and found. Потеряла и нашла» գիրքը։
«Ես նոր գիրք եմ գրել, առաջինը, որը չի տպագրվել Ռուսաստանում: Այն պարունակում է 77 տեքստ՝ սիրո, պատերազմի, արհեստի, ժամանակի, հիշողության, կորցրածի և ձեռք բերածի մասին։
77, որովհետև դա մորս տարիքն էր, ով ինձ լքեց այս տարի, և այս գիրքը և համերգաշարը նվիրված են նրա հիշատակին. նրա սրտին, ուժին, հումորին, ապրելու նրա անհավանական ու անզիջում կամքին և իր բոլոր սիրելիների օրերը լուսավորելու կարողությունը։ Սա հիշատակի կամ սգո գիրք չէ, մայրս դա չէր ցանկանա:
Ավելի շուտ, սա երախտագիտության մասին է՝ ողջ լինելու և ամեն ինչ շատ ավելի սուր զգալու բախտի համար, որովհետև ոչ ոք չգիտի, թե որքան է տրված և ինչ է սպասում ապագայում։ Գիրքն այն մասին է, ինչ մենք սովորում ենք գնահատել միայն ընդմիշտ կորցնելուց հետո»
Վերա Պոլոզկովա
———————————————————
Մի քանի տարի առաջ բանաստեղծ Վերա Պոլոզկովան և երաժիշտ Ալեքսանդր Մանոցկովը նորից հայտնագործեցին անտիֆոնի հնագույն ժանրը. երբ պոեզիան, ասմունքը և երաժշտությունը միաձուլվում են:
Անցած համերգաշրջանի ընթացքում Պոլոզկովան և Մանոցկովը «անտիֆոնի ծրագրով» եղել են 24 երկրներում՝ պարբերաբար թարմացնելով բովանդակությունը, բայց պահպանելով սկզբնական գաղափարը։
Երևանյան համերգային ծրագրում Պոլոզկովայի նոր գրքի տեքստերն են՝ նույնպես անտիֆոն ժանրում։
Տոմսերի արժեքը ՝ 12,000-ից 24,000 դր․
