
- This event has passed.
ՍԵՓԵԻԹՈՍ | ՆԵԱՊՈԼԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԳԵՏԸ
29.03.2024 @ 19:00 - 21:00



ՍԵՓԵԻԹՈՍ | ՆԵԱՊՈԼԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԳԵՏԸ
Պերֆորմատիվ ընթերցում (լսողական էպոս Ավագ Ուրբաթի համար)
Պերֆորմատիվ ընթերցում (լսողական էպոս Ավագ Ուրբաթի համար)
Ժամանակին Նեպոլում մի գետ կար, որն անհետացավ:
Հին հույներն այն «Սեփեիթոս» էին անվանում:
Ցանկության դեպքում նրա խշշոցը կարելի է լսել մինչ օրս :
Հին հույներն այն «Սեփեիթոս» էին անվանում:
Ցանկության դեպքում նրա խշշոցը կարելի է լսել մինչ օրս :
Այս պերֆորմատիվ ընթերցման ընթացքում theatrum phonosophicum-ը ազատ ասոցիացիաների դիցաբանական մեթոդի միջոցով կպատմի իր ընթացիկ ստեղծագործության մասին: Այն է՝ լսել մի քաղաք 24 ժամ շարունակ, ներսուզվելով Նեապոլի անգիտակցականի անթիվ շերտերի ու տարածքների մեջ:
Դաշտային ձայնագրությունների էպիկական հոսք, հնչյունապատկերներ, իրեր, նյութեր ու մտքեր՝ խառնելով հիշողություններն ու ցանկությունները, դարերն ու հազարամյակները… (Պերգոլեզիի Stabat Mater-ը կարմիր թելն է այս ամբողջի):
Քաոտիկ հնչյունային լանդշաֆտը թույլատրում է հակասությունների գոյությունը՝ մոլեգնություն ու միստիկ լռություններ, լույս ու մթություն, լիություն ու դատարկություն: Լինել նշանակում է դառնալ՝ ամենինչի անգութ կերպափոխման գիտակցության մեջ: «Ա՜հ, արարչագործության այս սքանչելիորեն սրտակեզ գեղեցկությունը…» (ասում է Տոտոն՝ Պազոլինիի «Իսկ ի՞նչ են ամպերը» ֆիլմի ավարտին):


Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)
(Աբովյան 2)