

Մարտ 21 (հինգշաբթի), 19։00

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՋԻԲԼԻԱՆԱ | ՀԱՄԵՐԳ – ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ջիբլի ստուդիան աշխարհի ամենահայտնի անիմացիոն ստուդիաներից է։ Այստեղ են աշխատել հանճարեղ ռեժիսորներ Հայաո Միյաձակին և Իսաո Տակահատան:
Հենց նրանք են նվիրել են մեզ մեր սիրելի անիմացիոն ֆիլմերը՝ Հաուլի շարժվող դղյակը, Ուրվականներից քշվածները…

Կարծում եմ՝ կարիք չկա ավելին պատմել ստուդիայի ու մեր սիրելի մուլտերի մասին. դրանք արդեն շատերիս սրտում իրենց տաքուկ տեղն ունեն։ Բայց կուզեմ ինձ հետ էլ ծանոթանաք։

Ես Գաիանէն եմ՝ դասական դաշնակահար և անիմեի մեծ սիրահար:
Մի քանի տարի առաջ որոշեցի միավորել այս երկու սերերս և սկսեցի կիսվել վիդեոխաղերի և անիմեների երաժշտության իմ փոխադրություններով՝ իմ յութուբյան ալիքում:

Վերջերս էլ ձայնագրեցի իմ առաջին ալբոմը՝ Ջիբլի ստուդիայի անիմեների երաժշտության իմ փոխադրություններով։
Ե՜վ եկել է պահը ծանոթանալու նաև էկրանից այն կողմ՝ բեմից։

Համերգին ձեզ կներկայացնեմ ոչ միայն իմ ալբոմում ընդգրկված գործերը, այլև նոր կատարումներ, որոնք դեռ ո՜չ ոք չի լսել․․․

Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)

Տոմսերի արժեքը՝ 2000-ից 5000 դր․

Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա