« All Events
ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ – ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ
12.01.2024 @ 19:00 - 21:00


Հունվար 12 (ուրբաթ), 19։00

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ

ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ – ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ

Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ի՞նչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան ամանորյա մուլտֆիլմը․․․

Հունվարի 12-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, տոնական տրամադրությամբ, փայլուն ջազ երաժիշտերի կատարմներով։

Աննա Կոստանյան՝ վոկալ

Արթուր Ալեք՝ վոկալ

Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն

Տիգրան Հարությունյան՝ շեփոր

Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում

Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր

Միխայիլ Ֆոմինիխ՝ բաս

Արման Մնացականյան՝ հարվածայիններ

Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։

Սկիզբը՝ ժ․ 19։00

Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)

Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա