
- This event has passed.
ՋԱԶ ԵՎ ՏԱՆԳՈ
12.07.2024 @ 20:00 - 22:00



Հուլիսյան թեժ երեկո` տանգո, ջազ ու մի քիչ սամբա․․․
• Աննա Ցագարելի (դաշնամուր)
• Նիկոլայ Լարին (կլառնետ)
Ինչու՞ էին Պիացոլային «տանգոն սպանող» անվանում:
Ո՞վ է Սկարամուշը և ի՞նչ կապ ունի նրա հետ Ֆրանսիական հեղափոխությունը:
Ամերիկացին Փարիզում. իրականում ո՞ւմ է «պատկանում» Ջորջ Գերշվինի անունը:
Ինչպե՞ս Նոյը և նրա «լողացող կենդանաբանական այգին» դարձան փոփ կանտատի թեմա:
Այս ամենի մասին և շատ ավելին կպատմենք հուլիսի 12-ի համերգին։
Ձեզ սպասում են Աստոր Պիացոլայի կրքոտ տանգոները, Ջորջ Գերշվինի սիրելի ջազային մեղեդիները, Ջոզեֆ Հորովիցի և Դարիուս Միյոյի տաք սամբայի ռիթմերը՝ ուղեկցվող վառ պատմություններով, նկարազարդումներով ու տեսանյութերով:
Կատարողների մասին.
Աննա Ցագարելլին փայլուն դաշնակահարուհի է, որն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան, մի քանի միջազգային մրցույթների հաղթող, Մեծ թատրոնի կամերային երաժշտության համերգաշարի սոլիստ, «Երաժշտական պատվաստում» նախագծի և դաշնամուրի դասավանդման նոր մեթոդիկայի հեղինակ։ Ելույթներով հանդես է եկել Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Լատվիայում և այլուր։
Դաշնակահարուհին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համագործակցությամբ պարբերաբար իրականացնում է յուրօրինակ ու ինքնատիպ երաժշտական նախագծեր, որոնցում դասականն ու ժամանակակիցը բացահայտվում են նորովի, ներկայացվում արվեստի տարբեր ուղղությունների՝ կերպարվեստի, գրականության, պոեզիայի և կինոյի հետ հետաքրքիր զուգորդումներով։
Այս անգամ նախագծի հատուկ հյուրն է անվանի կլառնետահար Նիկոլայ Լարինը: Հելիկոն օպերայի և Մոսկվայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբեր մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, «Bosco di Ciliegi», «Crescendo» «Winterrise» և այլ փառատոների մասնակից։
Նիկոլայ Լարինի համերգները տեղի են ունեցել Grand Teatre del Liceu և Raymond F. Kravis Center-ը հեղինակավոր համերգասրահներում, համագործակցել է մի շարք նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են` Վլադիմիր Ֆեդոսեևը, Դենիս Մացուևը, Վադիմ Ռեպինը, Վասիլի Սինայսկին, Բորիս Բերեզովսկին և ուրիշներ։
Բաց չթողնեք այս բացառիկ երեկոն վայելելու հնարավորությունը։



Հայաստանի պետական ֆիլհարմոնիա