- This event has passed.
ՆԻՔՈԼԱՍ ԱՅՇԵՐՎՈՒԴ (ԱՄՆ/ՖՐԱՆՍԻԱ) | Աստղային երաժշտություն
November 14 @ 19:00 - 21:00
Նոյեմբեր 14 (հինգշաբթի), 19։00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՆԻՔՈԼԱՍ ԱՅՇԵՐՎՈՒԴ (ԱՄՆ/ՖՐԱՆՍԻԱ)
Աստղային երաժշտություն
Ծրագրում
ԿԱՐԼՀԱՅՆՑ ՇՏՈԿՀԱՈՒԶԵՆ
«Այծեղջյուր» ձայնի և էլեկտրոնիկայի համար (1977)
«Հավոնա» ձայնի և էլեկտրոնիկայի համար (2007)
(Հայաստանյան պրեմիերաներ)
Այս բացառիկ համերգային երեկոյի ընթցքում, Նիքոլաս Այշերվուդը (բաս)՝ ժամանակակից երաժշտության ամենավառ մեկնաբաններից մեկն աշխարհում, կկատարի 20-րդ դարավերջի հանճարներից մեկի՝ իր ուսուցիչ և գործընկեր Կարլհայնց Շտոկհաուզենի երկու նշանակալի ստեղծագործություն:
Առաջինը՝ Շտոկհաուզենի «Սիրիուս» կանտատի մասն է՝ հիմնված ավստրիացի հոգևորական Յակոբ Լորբերի տեքստի վրա:
Երկրորդը՝ «Ձայն» ցիկլի 14-րդ մասն է, ներշնչված «Ուրանտիա» գրքից:
Նոյեմբեր 14-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կմիանա այն հեղինակավոր դահլիճների շարքին, որոնցում պարբերաբար ելույթ է ունենում Նիքոլաս Այշերվուդը․ La Scala, Covent Garden, Konzerthaus, Concertgebouw, Disney Hall, Théâtre des Champs-Elysées․․․
Ֆրանս-ամերիկյան ծագմամբ երգիչն իր երկարամյա փայլուն կարիերայի ընթացքում կատարել է թե միջնադարյան, թե բարոկ երաժշտություն, համագործակցել ժամանակի ամենահայտնի դիրիժորների և նվագախմբերի հետ, իրականացրել մի շարք խոշոր ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ: Ժամանակակից երաժշտության հանդեպ նրա հետաքրքրությունը արտահայտվել է բազմաթիվ ստեղծագործական կապերով 20-21 դդ․ ամենանշանակալի կոմպոզիտորների հետ․ Մեսիան, Քսենակիս, Շտոկհաուզեն, Շելսի, Քարթեր, Կուրտագ և այլոք։
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 10,000 դր․
Տեղեկությունների և ամրագրման համար` 098 881717