
- This event has passed.
Մաքսիմիլիան Սիմոն
13.03.2024 @ 12:00 - 16:00

Ջութակահար Մաքսիմիլիան Սիմոնը կրկին Հայաստանում է, այս անգամ՝ կրթական և ճանաչողական ծրագրերով։
Մենակատար, կամերային երաժիշտ, Վ․ Յուրովսկու ղեկավարությամբ գործող Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի անդամ Մաքսիմիլիան Սիմոնը վարպետության դասեր կանցկացնի երիտասարդ ջութակահարների հետ՝ կիսվելով իր գիտելիքներով և հարուստ փորձառությամբ։
Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև․

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
• 12:00 – Վարպետության դասեր
• 14:00 – Կլոր սեղան (քննարկում բեմական վախի հաղթահարման, գամմաների և վիբրատո տեխնիկաների ճիշտ զարգացման վերաբերյալ)

