
- This event has passed.
ՀՈՓԿԻՆՍՈՆ ՍՄԻԹ
30.03.2024 @ 19:00 - 21:00

Մարտ 30 (շաբաթ), 19։00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՀՈՓԿԻՆՍՈՆ ՍՄԻԹ
(ԱՄՆ / Շվեյցարիա)
Լյուտնյայի հանրահայտ վարպետը բացառիկ համերգով հանդես կգա Երևանում։
Բազում երաժշտական մրցանակների դափնեկիր Հոփկինսոն Սմիթը միջազգային շրջանակներում լայն ճանաչում է ձեռք բերել Վերածննդի և Բարոկկո ժամանակաշրջանների երաժշտության իր վիրտուոզ մեկնաբանությունների շնորհիվ:
Սմիթի անզուգական վարպետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել համաշխարհային հեղինակավոր հրատարակությունների և քննադատների կողմից: San Francisco Chronicle-ը վերջինս ճանաչել է որպես «աշխարհի լավագույն լյուտնիստ», իսկ Gramophone պարբերականն անվանել «լյուտնյայի բանաստեղծ»:
Երաժշտի երևանյան համերգը հավակնում է մի անմոռանալի երաժշտական իրադարձություն դառնալ։ Այդ երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հանդիսատեսը մտովին կտեղափոխվի Վերածննդի և Բարոկկո դարաշրջանների բարձրարվեստ և տպավորիչ աշխարհ:
Հոփկինսոն Սմիթը խարիզմատիկ կատարումներով և խորը երաժշտական արտահայտչականությամբ ունկնդիրներին կներկայացնի 16-17-րդ դարերի անգլիական և իտալական երաժշտության բացառիկ նմուշներ։
Համերգը եզակի հնարավորություն է երաժշտասերների համար կենդանի կատարմամբ ունկնդրելու մեր ժամանակների ամենանշանավոր լյութահարներից մեկին:
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դր․
Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։
Համերգն իրականացվում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հետ համագործակցությամբ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա