- This event has passed.
ՀԱՎԵՐԺՈՂ ՃԱԽՐԱՆՔ | Հարություն Ստեփանյան-50
April 4 @ 18:30 - 20:30
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Ապրիլ 4 (հինգշաբթի)
18։30 Ցուցահանդեսի բացում
19։30 Համերգ
ՀԱՎԵՐԺՈՂ ՃԱԽՐԱՆՔ | Հարություն Ստեփանյան-50
Մարդ, ով իրեն նվիրեց Հայրենիքին։
Մարդ, ով իր կենարար ուժով ապրեցրեց մարդկանց։
Մարդ, ում ֆիզիկական բացակայությունն անգամ արգելք չհանդիսացավ նրա մեծությունը հասկանալու համար։
Իսկ նրա լուսանկարները դարձան հայության անցյալն ու ապագան իրար կապող կամուրջ, որոնցով որ մինչ օրս կարող ենք կրթվել յուրաքանչյուրս։
Հարություն Ստեփանյանը հանդիսանում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնաքարերից: Նա դեռևս 2003 թվականին կամավորագրվեց գաղափարին և մինչև իր ֆիզիկական բացակայություն եղավ Կարինի կողքին, իր լուսանկարներով անմահացրեց Կարինի գործունեությունը, ինչպես նաև ծաղկեցրեց բեմն իր ներկայությամբ:
Իր կենդանաշունչ լուսանկարներով մասնակցեց բազում մրցույթների, տարավ բազում հաղթանակներ ու արժանացավ բազմաթիվ մրցանակների:
2020 թվականին Հարությունը կամավորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ: Անսահման սերն ու նվիրումը չէին կարող նրան անմասն պահել հայրենիքի պաշտպանությունից:
Ցավոք, Հարություն Ստեփանյանը պատերազմի դաշտից չվերադարձավ…
Ապրիլի 4-ին, ժամը 18։30, «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում կբացվի Հարություն Ստեփանյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որին կհաջորդի համերգ՝ «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթների, «Թափառական» պարի համույթի, մենակատար Արսեն Համբարյանի և Բյուրեղավանի մշակույթի դպրոցի սաների մասնակցությամբ։
Միջոցառումը կվարի՝ Արսեն Ղազարյանը։
Երեկոյի մտահղացումը Գագիկ Գինոսյանինն է․․․ Նրա նվիրումը Արվեստագետին, Ընկերոջը, Զինակցին, Հային։
Մուտքն ազատ է։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010569554 հեռախոսահամարով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա