
- This event has passed.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՅՆԵՐԸ | ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
05.08.2024 @ 19:00 - 21:00

Օգոստոս 8 (հինգշաբթի), 19։00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Նորաստեղծ հայ-ֆրանսիական Couleurs d’Arménie անսամբլի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական երաժշտությունը Ֆրանսիայի հանդիսատեսի համար։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Ռադիո Ֆրանս երգչախմբի մենակատար Պատրիկ Րադըլեն ներդրել է իր մասնագիտական փորձն ու հմտությունները Ֆրանսիայում Հայաստանի արդի հիմնահարցերը երաժշտության միջոցով բարձրաձայնելու նպատակով։
Վերջին շրջանում անսամբլը բազմաթիվ բարեգործական համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում։ Երևանյան համերգի ընթացքում կհնչեն հոգևոր երգեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Պատրիկ Րադըլեի հեղինակած «Արցախ» եռամաս ստեղծագործությունը՝ դաշնամուրի և թավջութակի համար։
Համերգի ընթացքում տեղի կունենա հանգանակություն, գոյացած գումարը ամբողջությամբ կփոխանցվի արցախցի կնոջ, ով պայքարում է ծանր հիվանդության դեմ և երեք անչափահաս երեխաների մայր է։ Մուտքն ազատ է
Տեղեկությունների համար` 010569554