- This event has passed.
ԿՈՄԻՏԱՍ՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ համերգային նախագիծ
November 17 @ 19:00 - 21:00
Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս’ երաժիշտ և բանաստեղծ» նախագծի թվով 8-րդ համերգը։
Այս անգամ հանդես կգան երգիչ կոմպոզիտոր Վահան Արծրունին՝ KVart կամերային անսամբլի նվագակցությամբ և ազգային նվագարանների վարպետ և կատարող Նորայր Քարտաշյանը իր «Մենուա» ֆոլկ խմբով։
Կհնչի Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա և կոմիտասյան եղանակներ Նորայր Քարտաշյանի մշակմամբ։
«Կոմիտաս’ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը մտահղացել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, Կոմիտաս Վարդապետի 155-ամյակին ընդառաջ։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգային ծրագրերի միջոցով ներկայացնել կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները համազոր կերպով։
Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային, երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև Վարդապետի երաժշտության բազմաբնույթ մեկնությունները և գրական ժառանգությունը։
Համերգի մասնակիցներ`
- Վահան Արծրունի և KV ART անսամբլ’
- Նարեկ Ավագյան (ֆլեյտա)
- Նարեկ Սահակյան (ջութակ)
- Իվետա Կոռկինա (ջութակ)
- Հայկ Տեր-Հովհաննիսյան (ալտ)
- Վահե Դանիյելյան (թավջութակ)
- Եվա Գևորգյան (կոնտրաբաս)
- Նորայր Քարտաշյան և «Մենուա» խումբ
- Էրիկ Ավագյան (փողային նվագարաններ)
- Վասիլ Սահակյան (փողային նվագարաններ)
- Գրիգոր Քարտաշյան (փողային նվագարաններ)
- Մարիա Արիստակեսյան (թավջութակ)
- Լիլիթ Պետրոսյասնի (քանոն)
- Գրիգոր Դավթյան (հարվածային նվագարաններ)
- հատուկ հյուր ` Րաֆֆի Դիմոյան (գալարափող)
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 2,000 – 5,000 դր․
Տեղեկությունների և ամրագրման համար` 098 881717