Image

ԼԻԼԻԹ ՄԱՆԱՐՅԱՆ | ԱՆՎԵՐՋ ԱՐՎԱՐՁԱՆ

Loading Events

« All Events

  • This event has passed.

ԼԻԼԻԹ ՄԱՆԱՐՅԱՆ | ԱՆՎԵՐՋ ԱՐՎԱՐՁԱՆ

November 1 - November 14

Նոյեմբեր 1-14
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՆԵՐՔՆԱՀԱՐԿ

ԼԻԼԻԹ ՄԱՆԱՐՅԱՆ | ԱՆՎԵՐՋ ԱՐՎԱՐՁԱՆ

Պաստելային և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես
«Անվերջ արվարձան»-ը մայրաքաղաքի կենտրոնի փակ շրջանից անդին գտնվող շենքերի, տների ու բնապատկերների շարք է։ Հեռու՜, հեռու անգիր արած քաղաքից, հարազատ կապերից, առօրյայից, մոտ բնության ու քաղաքակրթության հավասար հարաբերություններին, որտեղ միտքը խաղաղվում ու բերվում է զրոյական կետի։ Քաղաքի ծայրամասերը և քաղաքից դուրս գտնվող տարածքներն իրենց զուսպ ու ազատագրող դատարկությամբ մշտապես եղել են հեղինակի ամենասիրելի վայրերը զբոսնելու, խորհելու և ոգեշնչվելու համար։ Այդ վայրերում են ստեղծվել ազատ ոճով գրված այն մի քանի բանաստեղծությունները, որոնցով համեմված է շարքը։

Բոլոր պատկերները չեն, սակայն, որ նյութական գոյություն ունեն մեր իրականության մեջ։ Որոշները աղոտ հիշողություններ են, որոշները տեսիլք ու երազ։
Անվերջ արվարձանը ոչ թե վայր է, այլ հոգեկերտվածք։ Անվերջ արվարձանը ներքին աշխարհագրությունն է` այնքան մեծ, սփռված ու անծայրածիր, որ կարելի է ամբողջ կյանքում վերադառնալ այնտեղ շրջելու ու երբևէ չձանձրանալ։ Այնտեղ մարդիկ շատ քիչ են` հատուկենտ հանդիպում են մտքի ոլորաններում։ Իսկական ինտրովերտի դրախտ։ Շատ են ծառերը, դատարկ զբոսայգիները, թռիչքի տրամադրող մաքուր օդը, մենությունը, լռությունը։

«․․․Անվերջ արվարձանը հաճախ երազում եմ տեսնում։ Այդ երազներում մշտապես ներկա են հարազատության և տխրության զգացմունքներ միաժամանակ, կարծես ամբողջ կյանքում ապրել ես Անվերջ արվարձանում, այստեղ մեքենա քշել, չնայած որ քշել չգիտես, նստել գնացքը, խաղացել ընկերներիդ հետ բակում խաղողի թարմայի տակ, գնացել դպրոցը, լողացել լճակում, ուշ գիշերը նստել սրճարանում, սակայն մոռացել ես այդ կյանքն ու իր հերոսներին` այս մեկը լիարժեք ապրելու համար։
Անվերջ արվարձանն էր իմ իրական տունը, որն իրեն մոռանալ չի տալիս…»

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 18:00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում (Աբովյան 2)։
Երեկոյի ընթացքում կկայանա կոմպոզիտոր Վահագն Վարդանյանի նոր ստեղծագործության պրեմիերան ֆլեյտայի և դաշնամուրի համար, կկատարեն հեղինակը և Լիլիթ Մանարյանը։

 

Մուտքն ազատ է
Տեղեկությունների համար` 8775
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Details

Start:
November 1
End:
November 14
Event Category:

Venue

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Աբովյան 2
Երևան, Armenia
+ Google Map