Image

ԳՅՈւՐՋԻԵՎ ԱՆՍԱՄԲԼ

Գնել Տոմս
Loading Events

« All Events

  • This event has passed.

ԳՅՈւՐՋԻԵՎ ԱՆՍԱՄԲԼ

July 16 @ 19:00 - 21:00

📆 Հուլիս 16 (երեքշաբթի), 19։00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ԳՅՈւՐՋԻԵՎ ԱՆՍԱՄԲԼ
Գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Իսկենյան
Այս տարի գերմանական հեղինակավոր ECM Records լեյբլում թողարկվեց «Գյուրջիև» անսամբլի երրորդ՝ «Զարթիր» խորագրով ալբոմը։ Այն վերաիմաստավորում է հայազգի մեծանուն մտավորական, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի երաժշտությունը՝ ժողովրդական գործիքավորմամբ։
Ձայնասկավառակում անդրադաձ կա նաև հայ աշուղների և բանաստեղծների հարուստ ավանդությանը․ Ջիվանի, Բաղդասար Դպիր, Սայաթ-Նովա։
Հուլիսի 16-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Գյուրջիև» անսամբլը, որի ընթացքում տեղի կունենա նաև երաժշտախմբի նոր՝ «Զարթիր» ալբոմի շնորհանդեսը։
Վերջին տարիներին միջազգային լայն ճանաչում ձեռք բերած անսամբլում ընգրկված են հայկական ավանդական գործիքներ կատարող փայլուն երաժիշտներ։ Անսամբլի հարուստ ստեղծագործական պատմությունը ներառում է Music of Georges I. Gurdjieff և Komitas ալբոմները, որոնք արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Նիդեռլանդական Edison Awards-ը:
Ելույթներ ունենալով 30 երկրի շուրջ 150 քաղաքներում, աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում և խոշոր միջազգային փառատոներում, հայկական «Գյուրջիև» անսամբլը՝ Լևոն Իսկենյանի ղեկավարությամբ գեղարվեստական որակի նոր նշաձող է սահմանում, կապելով արևելքի և արևմուտքի հնագույն և ժամանակակից ավանդույթները, ներկայացնում հայկական հոգևոր և մշակութային էության բարձրարվեստ դրսևորումներ:
The New York Times-ը գրում է․
«Հզոր և հիպնոտիկ: Գյուրջիև անսամբլը ունկնդիրներին հնարավորություն է տալիս լսել երաժշտության էթնիկ առանձնահատկությունն ամենավառ գույներով»:
The Guardian, BBC, Songlines, The Independent – այս պարբերականների հիացական գնահատականները հայ ավանդական երաժշտության, ազգային գործիքների խորհրդավոր հնչողության և անսամբլի կատարողական բարձր վարպետության վերաբերյալ ինքնին խոսուն են։
«Գյուրջիև» անսամբլ
Լևոն Իսկենյան – գեղարվեստական ​​ղեկավար, գործիքավորող
Նորայր Գափոյան – դուդուկ, զուռնա, պկու
Գագիկ Հակոբյան – բաս դուդուկ, պկու
Ավագ Մարգարյան – բլուլ, զուռնա
Արմեն Այվազյան – քամանչա
Արամ Նիկողոսյան – ուդ, զանգեր
Տաթև Հակոբյան – քանոն
Վլադիմիր Պապիկյան – սանթուր, ձայն, բուրվար
Դավիթ Ավագյան – թառ, սազ
Մեսրոպ Խալաթյան – դափ, թմբուկ
🎟️ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
🎫 Արժեքը՝ 2000 – 5000 դր․
📞 Տեղեկությունների և ամրագրման համար՝
098 881717

Details

Date:
July 16
Time:
19:00 - 21:00
Event Categories:
,