
- This event has passed.
Գիա Կանչելի – «Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» (կինոյի և թատրոնի երաժշտության թեմաներով)
02.02.2024 @ 19:30 - 21:30

Փետրվար 2 (ուրբաթ), 19։30
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
(Աբովյան 2)
Գիա Կանչելի – «Պարզ երաժշտություն դաշնամուրի համար»
(կինոյի և թատրոնի երաժշտության թեմաներով)
Աննա Ցագարելլի (դաշնամուր)
Նկարագրություն
____________________
Պատկերացրեք․ սաղարթախիտ անտառ, ձնաբուք, տաքուկ անտառային տնակում փաթաթված եք սիրելի ծածկոցով, բուխարին ճրթճռթում է, սեղանին մի բաժակ տաք անուշաբույր թեյ, իսկ դուք ընկղմված գիրք եք կարդում:
Գիրքը էջերը ստիպում է ձեզ տխրել ու ծիծաղել, զարմանալ ու վշտանալ, բայց, որ ամենակարևորն է, այդ ընթերցանությունը մխիթարում է ձեր սիրտն ու հոգին:
Հենց այսպիսին շունչ ունի Գիա Կանչելիի երաժշտությունը։
«Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» ալբոմը կոմպոզիտորը կազմել է 1966 թվականին, դրանում ներառելով կինոյի և թատրոնի համար գրված իր երաժշտության առավել արտահայտիչ և վառ հատվածները։
Աննա Ցագարելլի – փայլուն դաշնակահարուհի, որն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան, մի քանի միջազգային մրցույթների հաղթող է և դասական երաժշտության մասին «Երաժշտական պատվաստում» նախագծի հեղինակը։ Ստեղծել է դաշնամուրի ուսուցման սեփական մեթոդիկան:
«Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» նախագիծը պարզապես դասական երաժշտության համերգ չէ․ այն հեղինակային ծրագիր է, որը տպավորիչ նկարազարդումներով լի գրքի նման ընկղմում է հանդիսատեսին հեղինակի ստեղծագործական աշխարհ:
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 2000-ից 5000 դր․
Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա