Image

ԱՔՐՈԱԶԻՍ | պերֆորմատիվ ընթերցում չորս մասից

Loading Events

« All Events

  • This event has passed.

ԱՔՐՈԱԶԻՍ | պերֆորմատիվ ընթերցում չորս մասից

April 8 @ 17:00 - 20:30

📆 Ապրիլի 8 (երկուշաբթի), ժամը` 17:00-20:30
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՆԵՐՔՆԱՀԱՐԿ

ԱՔՐՈԱԶԻՍ | պերֆորմատիվ ընթերցում չորս մասից

17:00 մաս 1 (ջուր)
18:00 մաս 2 (կրակ)
19:00 մաս 3 (հող)
20:00 մաս 4 (օդ)

Ծղրիդից մինչև Մարիա Կալաս․․․
(նվիրում Մարիուս Շնայդերին)
Ακρόασις (Աքրոազիս) հին հուներենում նշանակում է լսողական ընկալում և այդպիսով էսթետիկայի՝ Aίσθηση-ի, այսինքն տեսողական ընկալման հակակշիռն է:

Չորս մասից բաղկացած այս պերֆորմատիվ ընթերցումը նվիրվում է գերմանացի հետազոտող Մարիուս Շնայդերին (1903-1982):
Շնայդերը իր ամբողջ կյանքը նվիրել է ակուստիկ սիմվոլների, տիեզերապատումների ուսումնասիրությանը, ձգտելով ապացուցել, որ ամեն ինչի սկիզբն ու էությունը դա հնչյունն է. որ աշխարհն ինքնին երաժշտություն է:

Մարդը երգում է: Երգում են նաև կենդանիները, բույսերը, մոլորակները, բնական տարրերը, նույնիսկ քարերը…
Հնչյունների, առարկաների, նյութերի ու պոետիկ գործողությունների այս էպիկ ճամփորդության մեջ մենք Շնայդերի միտքը (իր կամքից անկախ), զուգահեռում ենք ժամանակակից երաժշտական երևույթների հետ՝ ակուզմատիկա և musique concrète, soundscape-ի ուսումնասիրություններ և հնչյունային արվեստ:

Ժամանակակից տեխնոլոգիան, որպես «կիրառական հմայություն», զարմանալիորեն ունակ է ունկնդրին ետ տանել դեպի սկզբնաղբյուրը և աշխարհի վերա-հրաշապատումը:

🎟️ Մուտքն ազատ է
📞 Տեղեկությունների համար՝ 010569554

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Details

Date:
April 8
Time:
17:00 - 20:30
Event Categories:
,