ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ | տանգո և շամպայն
December 27 @ 20:00 - 22:00
Դեկտեմբեր 27 (ուրբաթ), 20։00
Ամանորյա նվեր բոլոր երաժշտասերներին. Աստոր Պիացոլայի ամենագեղեցիկ և կրքոտ տանգոները Երևանի սրտում` շամպայնով, կենդանի վիրտուոզ կատարումներով, հեքիաթային դահլիճի մթնոլորտում:
Պիացցոլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշն է, նա Բուենոս Այրեսի նեղլիկ փողոցներից տանգոն հասցրեց մինչև աշխարհի ամենաշքեղ համերգասրահներ: Նրա երաժշտությունը կրքոտ սիրո և թախծոտ կարոտի մասին է, միշտ զգացմունքային ու միշտ կենսախինդ։ Այս բացառիկ երաժշտական համադրությունը երբեք չի թողնում անտարբեր:
Նոր տարվա նախօրեին, արգենտինյան տանգոյի կրակոտ ռիթմերը կլցնեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահը դաշնամուրի, լարայինների ու կիթառի բազմազան հնչողությամբ, իսկ երեկոյի զարդն իհարկե կլինի ակորդեոնը՝ գործիք, որով նվագել և ոգեշնչվել է ինքը` Պիացոլան։
Ժամը 19։30-ից դահլիճի ճեմասրահում տեղի կունենա շամպայնի հյուրասիրություն, որից հետո կվայելենք սքանչելի երաժշտություն՝ փայլուն երաժիշտների կատարմամբ
- Հայաստանի ազգային կամերային նվագախմբի մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Աշոտ Ղարիբյան (թավջութակ)
- Միխայիլ Բեկաթաշյան (կիթառ)
- Երեկոյի հատուկ հյուր՝ Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար Գրիգորի Գոլովկո (ակորդեոն)
- Նախագծի հեղինակ և վարող՝ Աննա Ցագարելի (դաշնամուր)
Դեկտեմբերի 27-ին հանդիպում ենք մի գավաթ շամպայնի շուրջ՝ ճանապարհելու անցնող տարին ու վայելելու Պիացոլայի անկրկնելի տանգոները 🥂 Ձեր ամենաերաժշտական ու վառ Ամանորը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 10,000 դր․
📞 Տեղեկությունների և ամրագրման համար` 098 88171