- This event has passed.
Այլեն Պրիտչին (ջութակ)
October 30 @ 19:00 - 21:00
📆 Հոկտեմբեր 30 (չորեքշաբթի), ժամը՝ 19։00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ
Այլեն Պրիտչին (ջութակ)
«Ակնհայտ է, որ նա հատուկ ասելիք ունի և օժտված է բացառիկ երաժշտական տաղանդով, որը գերազանցում է կատարողական հմտության սահմանները» – այսպես է արտահայտվել ջութակահարի մասին Բրունո Մոնսենժոնը:
Այլեն Պրիտչինը Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է, Չայկովսկու, Կրեյսլերի և Վենյավսկու անվան միջազգային մրցույթների դափնեկիր, Մարգարիտ Լոնգ և Ժակ Տիբո մրցույթի առաջին մրցանակինիր։ Համարվում է իր սերնդի ամենավառ կատարողներից մեկը։
Որպես մենակատար և կամերային երաժիշտ, ակտիվ հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում:
Ելույթներ է ունեցել այնպիսի երաժիշտների և նվագախմբերի հետ, ինչպիսիք են Թեոդոր Կուրենտզիսը, Դավիթ Գերինգասը, Ալեքսանդր Մելնիկովը, MusicAeterna նվագախումբը, Մարիինյան թատրոնի նվագախումբը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թայվանի, Օսակայի և Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։
Կամերային երաժշտության բնագավառում Պրիտչինի մշտական գործընկերների թվում են Լուկաս Գենիուշասը և Յուրի Ֆավորինը, որոնց հետ հրատարակվել են մի քանի սկավառակներ։ 2019-2020 թթ․ Ad Vitam և Aparté լեյբլները թողարկել են Պրիտչինի կատարմամբ Պրոկոֆևի, Բարտոկի, Բրամսի ստեղծագործություններով ձայնասկավառակներ։
2020 թվականից երաժիշտը Բրյուսելի և Անտվերպենի կոնսերվատորիաների պրոֆեսոր է։
Երևանյան համերգի ընթացքում Այլեն Պրիտչինը հանդես կգա մենանվագ ջութակի համար գրված ստեղծագործությունների կատամամբ։
Կհնչեն՝ Յ․ Ս․ Բախի , Է․ Իզայիի, Բ․ Բարտոկի, Ա․ Խաչատրյանի մենանվագ սոնատները։
🎟️ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
🎫 Տոմսերի արժեքը՝ 3,000 – 5,000 դր․
📞 Տեղեկությունների և ամրագրման համար` 098 881717