Image

Մարզային համերգաշար | Կապան | Այլեն Պրիտչին

Loading Events

« All Events

Մարզային համերգաշար | Կապան | Այլեն Պրիտչին

October 28

📆 Հոկտեմբեր 28 (երկուշաբթի)
📍 Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի մարզերում իրականացնում է միջազգային համերգաշար՝ անվանի երաժիշտների մասնակցությամբ։

Նախագիծի հերթական փուլում, ՀՀ Սյունիքի մարզում կհյուրընկալվի անվանի ջութակահար Այլեն Պրիտչինը (Գերմանիա)։

• Հոկտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում Այլեն Պրիտչինը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
• Նույն օրը, նույն դահլիճում՝ ժամը 19։00-ին ջութակահարը հանդես կգա մենահամերգով։ Կհնչեն՝ Յ․ Ս․ Բախի , Է․ Իզայիի, Բ․ Բարտոկի, Ա․ Խաչատրյանի մենանվագ սոնատները։

Այլեն Պրիտչինը Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է, Չայկովսկու, Կրեյսլերի և Վենյավսկու անվան միջազգային մրցույթների դափնեկիր, Լոնգ Տիբո մրցույթի առաջին մրցանակինիր։ Համարվում է իր սերնդի ամենավառ կատարողներից մեկը։

Որպես մենակատար և կամերային երաժիշտ, ակտիվ հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում:
Ելույթներ է ունեցել այնպիսի երաժիշտների և նվագախմբերի հետ, ինչպիսիք են Թեոդոր Կուրենտզիսը, Դավիթ Գերինգասը, Ալեքսանդր Մելնիկովը, MusicAeterna նվագախումբը, Մարիինյան թատրոնի նվագախումբը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թայվանի, Օսակայի և Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։

​​Կամերային երաժշտության բնագավառում Պրիտչինի մշտական գործընկերների թվում են Լուկաս Գենիուշասը և Յուրի Ֆավորինը, որոնց հետ հրատարակվել են մի քանի սկավառակներ։ 2019-2020 թթ․ Ad Vitam և Aparté լեյբլները թողարկել են Պրիտչինի կատարմամբ Պրոկոֆևի, Բարտոկի, Բրամսի ստեղծագործություններով ձայնասկավառակներ։
2020 թվականից երաժիշտը Բրյուսելի և Անտվերպենի կոնսերվատորիաների պրոֆեսոր է։

«Ակնհայտ է, որ նա հատուկ ասելիք ունի և օժտված է բացառիկ երաժշտական տաղանդով, որը գերազանցում է կատարողական հմտության սահմանները» – այսպես է արտահայտվել ջութակահարի մասին Բրունո Մոնսենժոնը:

🎟️ Միջոցառումների մուտքն ազատ է։
📞 Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 56 95 54 հեռախոսահամարով։

Նախագիծն իրականացվում է Կապանի արվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
🌐 www.babajanyanhall.org