Image

"ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ"| Ազգային փոքրամասնություններ

Loading Events

« All Events

  • This event has passed.

“ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ”| Ազգային փոքրամասնություններ

08.12.2023 @ 17:00 - 21:00

📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
📆 Դեկտեմբեր 8 (ուրբաթ)
🕔 17:00 – Պանելային քննարկում
🕕 18:00 – Ցուցահանդես
🕖 19:00 – Համերգ
ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ
ազգային փոքրամասնություններ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների արվեստին ու մշակութային առանձնահատկություններին նվիրված միջոցառումների շարք։
🇦🇲🇬🇷🇧🇾🇮🇱🇵🇱🇬🇪🇷🇺🇩🇪🇺🇦🇬🇷🇧🇾🇮🇱🇵🇱🇬🇪🇷🇺🇩🇪🇺🇦🇦🇲
Երբևէ մտածե՞լ եք՝ քանի ազգային փոքրամասնություն է հավաքված Հայաստանի տանիքի տակ, ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունեն նրանք։
Դեկտեմբերի 8-ին եկե՛ք «Առնո Բաբաջանյան» համերգասրահ՝ մասնակիցը դառնալու այս բազմազան մշակութային խճանկարի։
Երեկոն կմեկնարկի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների և պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումով։
Դահլիճի ճեմասրահում տեղի կունենա կերպարվեստի և կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես, որից հետո ազգային երգի և պարի խմբերը հանդես կգան տոնական համերգային ծրագրով։
🎫 Միջոցառումների մուտքն ազատ է։
📞 Տեղեկությունների համար՝ 010569554
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)

Details

Date:
08.12.2023
Time:
17:00 - 21:00
Event Categories:
,