Image

ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ| Ամանորյա ծրագիր

Գնել Տոմս
Loading Events

« All Events

  • This event has passed.

ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ| Ամանորյա ծրագիր

29.12.2023 @ 19:00 - 21:00

📆 Դեկտեմբեր 29 (ուրբաթ), 19։00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ

🎄 ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ամանորյա ծրագիր

🎊 Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ի՞նչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան ամանորյա մուլտֆիլմը․․․

🎉 Դեկտեմբերի 29-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, տոնական տրամադրությամբ, փայլուն ջազ երաժիշտերի կատարմներով։

• Աննա Կոստանյան՝ վոկալ
• Արթուր Ալեք՝ վոկալ
• Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն
• Տիգրան Հարությունյան՝ շեփոր
• Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում
• Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր
• Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս
• Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ

🧧Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։
🕖 Սկիզբը՝ ժ․ 19։00
🎟️ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)

📞 Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
www.babajanyanhall.org

Details

Date:
29.12.2023
Time:
19:00 - 21:00
Event Categories:
,