Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։



 

02/02/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Միքայել Ոսկանյան

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ

📆Փետրվարի 2

𝐟𝐢𝐥𝐨 | Միքայել Ոսկանյան
«Թառապատում»
⏱️14.00
Իսկ դուք տարբերու՞մ եք թառն ու քամանչան 🤔
Պարզվում է՝ այս երկուսը իրարից տարբեր ու այլ պատմություններ, հնչերանգներ ունեցող գործիքներ են, և մեր հերթական դաս-համերգը նվիրված է լինելու թառին, որ այլևս երբեք չխառնեք մյուս գործիքների հետ։
🎶Միասին լսելու ենք նաև՝ ինչպես է հնչում թառը երաժշտական ամենատարբեր ժանրերում։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
 

26/01/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Արցախի ջազ նվագախումբ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Հունվարի 26
⏱️14.00
𝐟𝐢𝐥𝐨 | Արցախի ջազ նվագախումբ
ղեկավար՝ Տիգրան Սուչյան
🎶Գիտեք չէ՞, որ ջազն ամենաանկանխատեսելի երաժշտական ժանրերից է, որտեղ ամեն գործիք կարող է իմպրովիզ անել, բայց դրանից երաժշտությունը չտուժի։
🎷Արցախի ջազ նվագախումբը Ֆիլոյի հերթական ուրբաթը լցնելու է ջազային բոլոր գործիքների հնչյուններով՝ նորից ու նորից ստիպելով սիրահարվել ջազին։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
___________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
 

19/01/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Լիլիթ Հարությունյան «Սայաթ-Նովան և աշուղների արվեստը»

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Հունվարի 19
⏱️14.00

𝐟𝐢𝐥𝐨 | Լիլիթ Հարությունյան
«Սայաթ-Նովան և աշուղների արվեստը»

«Աշխարհումըս իմն դուն իս» տողը դժվար թե մեկը կարդա առանց երգելու 🎶

🎼Սայաթ-Նովան հայ աշուղական երաժշտության ամենավառ դեմքերից է, և իր երգերը սիրո, աշխարհի ու կյանքի մասին ոչ միայն շոյում են ականջը, այլև դիպչում հոգուն։

Հունվարի 19-ին զրուցելու ենք Սայաթ-Նովայի ու աշուղական արվեստի մասին, դիտելու ենք հատվածներ ֆիլմերից ու, իհարկե, սովորելու ենք երգեր։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
——————————————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

12/01/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Շուշիկի բենդ «Տուր ավետիս»

📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
𝐟𝐢𝐥𝐨 | Շուշիկի բենդ
«Տուր ավետիս»
Սուրբծննդյան տոներն անցան, բայց մեծ ավետիսը դեռ թևածում է օդում 🌿
🎶Ֆիլոյի այս տարվա բացումն անելու է Շուշիկի բենդը՝ երգելով ավետիսներ, ներկայացնելով դրանց դերն ու նշանակությունը արվեստում, իսկ վերջում էլ միասին ավետիս ենք սովորելու ու երգելու ✨
📞 Մասնակցության համար պետք է պարզապես նախօրոք գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
———————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
 

29/12/2023 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆 Դեկտեմբերի 29
⏱️ 14։00

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

Դիրիժոր՝ Դավիթ Մարուխյան
Դերակատար՝ Ջուլիետա Հովսեփյան
Վոկալ՝ Գառնիկ Մսրյան

🌲Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,
Նոր տարվա հան…
Այս ի՞նչ է։ Ինչ-որ բան այն չէ… մեկ դաշնամուրը չի նվագում, մեկ դիրիժորի փայտիկն է կորում… բեմում տարօրինակ իրարանցում է…

😊Երեխանե՜ր, այս Նոր տարին կարծես այլ հանդես է մեզ համար պատրաստել, ու ձեր օգնության կարիքն ունենք, որ հանդեսը կայանա։

🥁Դե ուրեմն դեկտեմբերի 29-ին սպասում ենք ձեզ Ֆիլոյում՝ Նոր տարվա լրիվ այլ հանդեսին:

📞 Մասնակցության համար պետք է պարզապես նախօրոք գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
___________________________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

15/12/2023 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Divisi երգչախումբ

📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆 Դեկտեմբերի 15
⏱️ 14։00
𝐟𝐢𝐥𝐨 | Divisi երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Մարինե Ալավերդյան
🤔Տեսել եք չէ՞. մե՜ծ երգչախումբ որևէ գործ է կատարում, ու մի մարդ երգչախմբի դիմաց, հանդիսատեսին մեջքով կանգնած ակտիվ թափահարում է ձեռքերով։
Ի՞նչ է անում։ Այդ ի՞նչ մոգական շարժումներ են։
🧙‍♀️Իսկապես որ մոգ է։ Եվ մեր մոգի անունը դիրիժոր է կամ խմբավար։ Հենց դիրիժորի ձեռքի թեթև շարժումով է բազմաձայն երգչախմբի ձայների ամբողջությունը վերածվում ներդաշնակ երգի։
🎶Ֆիլոյի հերթական ուրբաթ օրը խոսելու ենք դիրիժորի ու երգչախմբի մասին Divisi երգչախմբի ղեկավար Մաշա Ալավերդյանի հետ։
📞 Մասնակցության համար պետք է պարզապես նախօրոք գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
——————————————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա