Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։



 

10/05/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Պոետիկ երաժշտական իմպրովիզ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Մայիսի 10
⏱️14:00
Լիա Պետրոսյան, Նելլի Մանուկյան
𝐟𝐢𝐥𝐨 | Պոետիկ երաժշտական իմպրովիզ
🎶Երաժշտության մեջ միշտ պոեզիա կա։ Եվ պոեզիան էլ անկատար է առանց երաժշտության։ Եթե երաժշտության մեջ իրար զուգորդում են գործիքներն ու ձայնը, պոեզիայի մեջ մեղեդին արարում ենք բառերով ու հնչյուններով 🖌️
Այս ուրբաթ՝ մայիսի 10-ին, Ֆիլոն պոետիկ է լինելու։ Վերցրու թուղթ ու գրիչ և շտապիր՝ Լիա Պետրոսյանի ու Նելլի Մանուկյանի հետ ստեղծագործելու, լսելու և անէանալու՜ (կամ էանալու՜) պոեզիայի ու երաժշտության մեջ:
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
 

04/05/2024 | 14:00

Ժաննա Դավթյան

📍Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն
(Ստեփան Շահումյանի տուն-թանգարան)
📆Մայիսի 4
⏱️14:00

🤩 Ստեփանավա՜ն, մենք գալիս ենք պատմելու, լսելու ու շնչելու հայկական ֆոլկ երաժշտություն։

🎶Ժաննա Դավթյանի հետ մեր հերթական ֆիլոյական հանդիպմանը ծանոթանալու ենք հայկական ֆոլկ երաժշտությանը, լսելու այն նոր, ժամանակակից և յուրահատուկ մատուցմամբ՝ համեմված տարբեր երաժշտական գործիքներով։

Սպասում ենք քեզ մայիսի 4-ին Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում՝ մեր հերթական դաս-համերգին։

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 57 80 02 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

🔖Մուտքն ազատ է, իսկ մենք ա՜նհամբեր սպասում ենք քեզ։

—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

26/04/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Վայրի Սիմֆոնիա

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Ապրիլի 26
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Վայրի Սիմֆոնիա
Զանգակի երաժշտական գիրքը.

🌟Այս ուրբաթ Ֆիլոյում քեզ են սպասում գլխապտու՜յտ արկածներ Մաեստրո Մկան ու իր ընկերների հետ։

🔊Միասին լսելու ենք ծառերի ու ծովերի, արևի ու լուսնի, փոքրիկ բզեզների և մե՜ծ փղերի սիմֆոնիան։
Փնտրելու ենք թաքնված երաժշտական գործիքներ, իսկ գտնելուց հետո բոլորով միասին հորինելու ենք մեր վայրի ու անկրկնելի սիմֆոնիան։

📞 Մասնակցության համար պետք է պարզապես նախօրոք գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
———————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

19/04/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Դեյվ Գյոդակյան

📍Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ), Բուզանդ 1/3
📆Ապրիլի 19
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Դեյվ Գյոդակյան
«Ստեղծագործելու հետքերով»

🎼Արվեստասեր մարդիկ սիրում են նաև ստեղծագործել։
🎶Մեր հերթական ֆիլոյական ուրբաթն առաջին անգամ անցնելու է ՆՓԱԿ-ի ավեստաշատ միջավայրում՝ արթնացնելով երևակայությունն ու ընկերացնելով մուսաների հետ։
🎶Կոնտրաբասահար և կոմպոզիտոր Դեյվ Գյոդակյանի հետ խոսելու ենք ստեղծագործողի ողջ ուղու մասին՝ ոգեշնչանքից մինչև ճգնաժամեր, սևագրերից մինչև լիարժեք ստեղծագործություն։ Միասին ոչ միայն լսելու ենք կոմպոզիտորների մասին, այլև ինքներս դառնալու ենք կոմպոզիտորներ՝ այդ օրը հեռանալով մեր ստեղծած երաժշտական պատառիկներով։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

12/04/2024 | 14:00

«Սարյան» երգչախումբ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Ապրիլի 12
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի
«Սարյան» երգչախումբ
Խմբավար` Գրիգոր Հարությունյան
Դաշնակահար` Հռիփսիմե Աղաքարյան

💫Հետաքրքիր է, չէ՞, տեսնել՝ ինչպես են բեմից ելույթ ունենում հասակակիցները։

🎶Ֆիլոյեցիներով նորից ուսումնասիրելու ենք բազմաձայնությունն ու գտնենք մեր սեփական ձայնի տեղը՝ մե՜ծ երգչախմբում։ «Սարյան» երգչախմբի ամենաերիտասարդ սաների հետ կլսենք ու կկատարենք հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

05/04/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Գայանե Ասլանյան (դաշնամուր)

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Ապրիլի 5
⏱️14.00

𝐟𝐢𝐥𝐨 | Գայանե Ասլանյան (դաշնամուր)
Հայաո Միյաձակի, մուլտերգեր

💫Միյաձակիի մուլտերը տեսե՞լ եք՝ գունավոր, խորիմաստ, այնպիսի մանր դետալներով, որոնցից շունչդ կտրվում է։

Եվ գիտե՞ք՝ որն է Միյաձակիի մուլտերի կախարդանքի ա՜մենակարևոր մասերից մեկը. դրանց երաժշտությունը։

🎶Դաշնակահարուհի Գայանե Ասլանյանն էլ այնքա՜ն է սիրել Միյաձակիի աշխարհը, որ ցանկանում է քեզ հետ կիսել կախարդական այս երաժշտությունը, տեղափոխել քեզ Միյաձակիի գունագեղ աշխարհ, որտեղ անհնարին ոչինչ չկա:

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 55 70 16 86 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա