- This event has passed.
«Դիոտիմա» քառյակ | Վարպետության դասեր
22.09.2023
Առաջին անգամ Հայաստանում վարպետության դասերով և համերգով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը։
Խումբը հիմնադրվել է 1996 թ․ Փարիզի ազգային կոնսերվատորիայի շրջանավարտների կողմից՝ կարճ ժամանակ անց դառնալով մեր ժամանակների ամենաառաջադեմ և հաջողակ երաժշտական անսամբլներից մեկը։
Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։
Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։
Երաժշտական քննադատները նշում են, որ անգամ դասական հանրածանոթ գործերն այս լարային քառյակի կատարմամբ հնչում և ընկալվում են նորովի։
- Սեպտեմբերի 22-ին «Դիոտիմա» քառյակի անդամներ Յուն-Պեն Չժաոն (առաջին ջութակ), Լեո Մարիլյեն (երկրորդ ջութակ), Ֆրանկ Շևալյեն (ալտ) և Պյեռ Մոռլեն (թավջութակ) վարպետության դասեր կանցկացնեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների մասնակցությամբ։
- Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Դիոտիմա» քառյակի համերգը
Ծրագրում՝
- Դյորդ Լիգետի – Լարային կվարտետ թիվ 1 Métamorphoses nocturnes (1954)
- Լեոշ Յանաչեկ – Լարային կվարտետ թիվ 2 Lettres intimes (1928)
- Լյուդվիգ վան Բեթհովեն – Լարային կվարտետ թիվ 15, ստ․ 132 (1825)
Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։