Image

#9 ակտուալ արվեստ

Loading Events

« All Events

  • This event has passed.

#9 ակտուալ արվեստ

10.03.2022 @ 19:00 - 21:00

ՄԻ ԱՄՍԱԳԻՐ ԼՍԵԼՈւ ՀՐԱՎԵՐ
Ներկայացվում է Լեոպոլդո Սիանոյի, Շուշան Հյուսնունցի և «Ակտուալ արվեստ» ամսագրի խմբագրության կողմից:
Ամսագրի 9-րդ համարը նվիրված է երաժշտությանը․
Կոմիտասից մինչև Պիեռ Շեֆեր, Գլեն Գուլդից՝ Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Սպեդիարյանից մինչև Թելոնիուս Մոնք:
Արդյո՞ք երաժշտության մասին տեքստեր կարդալիս մենք միշտ հասցնում ենք լսել այն գործերը, որոնց մասին գրվում է: Թե՞ անցնում ենք մեկ հոդվածից մյուսը, թերթում և հետաձգում` «մի օր անպայման կլսեմ» ինքներս մեզ տված խոստումով:
Այս ունկնդրում-ընթերցում-կոլաժը պոետիկ արձագանք է ամսագրի ձևին, բովանդակությանը, թեմաների անսպասելի և միևնույն ժամանակ փոխկապակցված համադրումներին:
Ամսագիրը` որպես երաժշտություն լսելու, երաժշտության միջոցով մտածելու ազդակ:
Մուտքը` հրավիրատոմսերով։
Տեղեկությունների համար՝
+374 10 56 95 54«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ՆԵՐՔՆԱՀԱՐԿ

Details

Date:
10.03.2022
Time:
19:00 - 21:00

Venue

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Աբովյան 2
Երևան, Armenia
+ Google Map