Image

Վարագա Սուրբ Խաչի տոնը` Նոր Վարագավանք վանական համալիրում

Loading Events

« All Events

  • This event has passed.

Վարագա Սուրբ Խաչի տոնը` Նոր Վարագավանք վանական համալիրում

26.09.2021

Սեպտեմբերի 26-ին, Վարագա Սուրբ Խաչի տոնի կապակցությամբ, Տավուշի մարզի Նոր Վարագավանք վանական համալիրի բակում հավարտ Ս․ Պատարագի, տեղի կունենա բացօթյա միջոցառում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ (գեղ․ ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։
10։30 – Ս․ Պատարագ և Անդաստան
13։00 – Բացօթյա համերգ
Վարագա Սուրբ Խաչի պատմությունը
Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, Ս․ Խաչի մասունքը ստացել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբորից, երբ Ս. Պետրոս առաքյալի քարոզությամբ ուխտի էր գնացել Հռոմ: Եվ քանի որ Հռիփսիմեն սերում էր Կլավդիոս կայսեր տոհմից, Խաչափայտի մասունքը ժառանգաբար փոխանցվել էր նրան:
Ս. Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում՝ վախենալով, որ այն կընկնի հեթանոսների ձեռքը:
653թ. Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը Սուրբ Նշանը գտնելու փափագով խիստ ճգնությամբ, տասներկու օր ծոմ պահելով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու Ս․ Խաչափայտը: Ծոմապահության 12-րդ օրը Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթին 12 լուսեղեն սյուներ են երևում, որոնց մեջտեղում գտնվում էր Սուրբ Խաչափայտի մասունքը։
Ի հիշատակ Վարագա Ս. Խաչի երևման հրաշքի՝ Ներսես Մեծ կաթողիկոսը տոն է սահմանում և տասներկու լուսե սյուների երևման վայրում, Վան քաղաքի հարավարևելյան կողմում, Վարագա լեռան արևմտյան լանջին եկեղեցի կառուցում և տոնից առաջ հնգօրյա շաբաթապահք սահմանում։ Ժողովրդի կողմից շաբաթապահքը անվանվում է վանեցիների պահք։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Details

Date:
26.09.2021
Event Category: