Image

ԿՈւՍ քառյակ- Վարպետության դասեր

Loading Events

« All Events

  • This event has passed.

ԿՈւՍ քառյակ- Վարպետության դասեր

19.06.2022 @ 11:00 - 14:00

 Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ «Կուս» լարային քառյակը՝ Գերմանիայից:
Նախագծի շրջանակներում համերգային և ճանաչողական ծրագրերից բացի կիրականացվեն նաև կամերային անսամբլի ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ:
• Վարպետության դասերի մասնակցային հատվածը նախատեսված է միայն լարային քառյակների համար, սակայն հանդիպմանը՝ որպես ազատ ունկնդիր, կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները:
 Իրականացվելու է միաժամանակ 4 վարպետաց դաս, յուրաքանչյուրը՝ «Կուս» քառյակի անդամներից մեկի գլխավորությամբ:
Մասնակցել ցանկացող լարային քառյակները (սկսնակ և կայացած) կարող են դիմել՝ ուղարկելով հայտադիմումները office@babajanyanhall.org էլ. փոստի հասցեին կամ զանգահարելով՝ 010 56 95 54 հեռախոսահամարով: Հաստատման դեպքում մասնակիցների հետ լրացուցիչ կապ կհաստատվի:
Քառյակների մասնակցությունն ու ունկնդիրների մուտքն ազատ է:

•19 հունիս, 2022

 Վարպետության դաս 1
Միքայել Հախնազարյան (թավջութակ)
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
11:00-14:00
• Վարպետության դաս 2
Ուիլիամ Քոլման (ալտ)
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
11:00-14:00
• Վարպետության դաս 3
Յանա Կուս (ջութակ)
Երևանի պետական կոնսերվատորիա | Ակուստիկ լաբորատորիա
11:00-14:00
 Վարպետության դաս 4
Օլիվեր Ուիլլե (ջութակ)
Երևանի պետական կոնսերվատորիա | Օպերային ստուդիա
11:00-14:00
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Details

Date:
19.06.2022
Time:
11:00 - 14:00
Event Categories:
,