Image

Դանթեական առասպել - Եղիշե Չարենց 125

Loading Events

« All Events

  • This event has passed.

Դանթեական առասպել – Եղիշե Չարենց 125

16.04.2022 @ 19:00 - 21:00

26 լեզուներով թարգմանված Չարենցը միշտ նորովի բացահայտման տեղ ունի:
Ապրիլի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում կներկայացվի Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը։

 Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու ժողովածուի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Pontem Armeniae» թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ։
Հրատարակությունը ներառում է նաև Չարենցի այլ բանաստեղծությունների թարգմանություններ:

 Երեկոյի ընթացքում նախատեսվում է զրույց նախաձեռնության հեղինակ թարգմանիչների հետ, զուգադրական ընթերցումներ, ինչպես նաև աշխատանքի հակիրճ թարգմանաբանական վերլուծություն։

 Մուտքը՝ հրավիրատոմսերով
Տեղեկությունների համար՝ 010 569554

Details

Date:
16.04.2022
Time:
19:00 - 21:00
Event Category: