Image

Գարեգին Սրվանձտյան 180 | The State Philharmonia of Armenia

Loading Events

« All Events

  • This event has passed.

Գարեգին Սրվանձտյան 180

17.11.2021

Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ՝ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք:
𝟭𝟲:𝟬𝟬
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։
𝟭𝟴:𝟬𝟬
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդես, որտեղ ներառված կլինեն տվյալ թեմաներով Սրվանձտյանի ուսումնասիրության առարկա դարձած նյութերը։ Վերջինիս ձեռագրերի և տպագիր աշխատությունների հետ մեկտեղ կցուցադրվեն նաև աշխարհահռչակ գեղանկարիչներ Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի և այլ նշանավոր արվեստագետների ստեղծագործություններ։
𝟭𝟵:𝟬𝟬
Միջոցառումների շարքը կեզրափակվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք համերգով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի և «Արտասաքս» սաքսոֆոնային քառյակի մասնակցությամբ։
Նախագիծն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։

Details

Date:
17.11.2021
Event Category: