Image

«Բաբաջանյանը Երևանում»

Loading Events

« All Events

  • This event has passed.

«Բաբաջանյանը Երևանում»

03.07.2021 - 09.07.2021

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 3-ից 9-ը կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը:
Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպվեն բացօթյա համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Համերգների անցկացման ժամանակացույցը.
1. 03.07.2021, 18:00 – 20:00
Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք
2. 04.07.2021, 21:00-23:00
Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք
3. 06.07.2021, 21:00 – 23:00
Նոր Նորք վարչական շրջան / Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի
4. 07.07.2021, 19:00 – 22:00
Շենգավիթ վարչական շրջան / Գարեգին Նժդեհի հրապարակ
5. 08.07.2021, 19:00 – 22:00
Էրեբունի վարչական շրջան / Վարդավառի լճի հարակից տարածք
6. 09.07.2021, 19:00 – 22:00
Աջափնյակ վարչական շրջան / Թումանյանի անվան զբոսայգի

Details

Start:
03.07.2021
End:
09.07.2021
Event Category: