- This event has passed.
«ՎԻԴԱ» ԿԻԹԱՌԻ ՔԱՌՅԱԿ
05.07.2024 @ 19:00 - 21:00

«ՎԻԴԱ» ԿԻԹԱՌԻ ՔԱՌՅԱԿ
Play 2 փառատոնի, D’Addario հիմնադրամի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ, հուլիսի 5-ին, ժամը 19։00, Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ «ՎԻԴԱ» քառյակի համերգը։
Վիրտուոզ կիթառահարների խումբը հիմնադրվել է 2007թ․ Մեծ Բրիտանիայում՝ տարիների ընթացքում դառնալով այս ժանրի ամենանշանակալի անսամբլներից մեկն աշխարհում։
«․․․ չորս կիթառների կախարդանք, որը հնչում է մի ողջ նվագախմբի նման» (Gramophone)
«․․․ երաժշտական գույների և կերպարների վառ ներկապնակ» (Classic FM)
«․․․ կրքոտ վարպետների անսամբլ, որը փայլում է յուրատիպ կենսունակությամբ» (Acoustic)
Այսպես են խմբին բնութագրում հեղինակավոր պարբերականները։։

Երևանյան համերգին «ՎԻԴԱ» քառյակի յուրովի մեկնաբանությամբ կհնչեն եվրոպացի դասական կոմպոզիտորների, ինչպես նաև Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Բաց չթողնե՛ք այս բացառիկ երեկոյին ներկա գտնվելու հնարավորությունը։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա