
- This event has passed.
ԿԻՐԻԼ ԳԵՐՇՏԵՅՆ | ՌՈւԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆ
June 28 @ 19:30 - 21:30

📆 Հունիսի 28 (շաբաթ), ժամը՝ 19:30
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
ԿԻՐԻԼ ԳԵՐՇՏԵՅՆ | ՌՈւԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆ
«Երաժշտություն պատերազմի ժամանակ»
Աշխարհահռչակ դաշնակահար, Գիլմոր մրցանակի դափնեկիր, Ռուբինշտեյնի մրցույթի հաղթող Կիրիլ Գերշտեյնը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում:
Բացառիկ համերգային երեկոյի ընթացքում հանդես կգա նաև օպերային երգչուհի, սոպրանո՝ Ռուզան Մանթաշյանը:
Ծրագիր
ԿԼՈԴ ԴԵԲՅՈՒՍԻ
2 երգ
• Chansons de Bilitis
• Noël des enfants qui n’ont plus de maisons
Դաշնամուրային պիեսներ
• Page d’album…
• Berceuse héroïque…
• Élégie
• Les Soirs illuminés…
ԿՈՄԻՏԱՍ
7 Պար
• Վաղարշապատի Մանուշակի
• Երևանի Երանգի
• Շուշիի Ունաբի
• Շուշիի Մարալի
• Վաղարշապատի Շուշիկի
• Կարնո Հետ ու առաջ
• Կարնո Շորոր
6 Երգ
• Ծիրանի ծառ
• Չինար ես
• Գարուն ա
• Լե լե Յաման
• Քելեր Ցոլեր
• Անտունի
ՄՈՐԻՍ ՌԱՎԵԼ
Վալս
🔗 Նախագիծն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ, Եվրոպական միության Horizon Europe ERA Chair ծրագրի ֆինանսավորմամբ:
Համերգով մեկնարկում է ՀԱՀ «Ազգային ինքնությունը ճգնաժամի օրոք» միջազգային գիտաժողովը, որն անցկացվում է Նյու Յորքի համալսարանի առաջադեմ ուսումնասիրությունների գլոբալ ինստիտուտի, Հայ գիտնականների ընկերակցության և Թուրփանջյան հասարակական գիտությունների ինստիտուտի աջակցությամբ:
🎫 Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
🎟️ Տոմսերի արժեքը՝ 5,000 – 20,000 դր․
ℹ️ Տեղեկությունների համար` 8775