ԿԱՅԹ ՆՎԱԳԱԽՈւՄԲ
December 16 @ 19:00 - 21:00
Դեկտեմբեր 16 (երկուշաբթի), 19։00
- Կորյուն Դավթյան՝ մեներգիչ
- Գրիգոր Քարտաշյան՝ փողային նվագարաններ
- Էրիկ Ավագյան՝ դուդուկ
- Դավիթ Ալիխանյան` փողային նվագարաններ
- Արթուր Մակարյան՝ ուդ
- Էլեն Հայրապետյան՝ քանոն
- Ռոբերտ Սիմոնյան՝ բաս կիթառ
- Գրիգոր Դավթյան՝ հարվածայիններ
- Էրիկ Ասլանյան՝ դափ, դհոլ
Գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Քարտաշյան
Կայթ նվագախումբը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով նոր մոտեցմամբ ներկայացնել հայկական ավանդական երաժշտությունը։ Կայթը կատարում է ժողովրդական երգեր և մեղեդիներ, որոնք փոխանցվել են բանավոր ավանդույթով և գրառվել 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերում։ Նվագախումբը մի շարք հայկական ժողովրդական երգերի առաջին բեմական կատարողն է և ձգտում է ներդնել դրանք ժամանակակից երաժշտական կյանքում։ Կատարվող երկացանկը ներառում է հարսանեկան, պանդխտության, քնարական և այլ ժանրերի երգեր ու մեղեդիներ՝ ֆոլկ-ֆյուժն գործիքավորմամբ, որում օգտագործվում են ինչպես հայկական փողային, լարային և հարվածային, այնպես էլ ժամանակակից միջազգային գործիքներ։
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 2,000 – 5,000 դր․
📞 Տեղեկությունների և ամրագրման համար` 098 881717