Առնո Բաբաջանյան համերգասրահ
Մայիսի 10
14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Պոետիկ երաժշտական իմպրովիզ
Լիա Պետրոսյան, Նելլի Մանուկյան
Երաժշտության մեջ միշտ պոեզիա կա։ Եվ պոեզիան էլ անկատար է առանց երաժշտության։ Եթե երաժշտության մեջ իրար զուգորդում են գործիքներն ու ձայնը, պոեզիայի մեջ մեղեդին արարում ենք բառերով ու հնչյուններով
Այս ուրբաթ՝ մայիսի 10-ին, Ֆիլոն պոետիկ է լինելու։ Վերցրու թուղթ ու գրիչ և շտապիր՝ Լիա Պետրոսյանի ու Նելլի Մանուկյանի հետ ստեղծագործելու, լսելու և անէանալու՜ (կամ էանալու՜) պոեզիայի ու երաժշտության մեջ:
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա