Image

ԿՈՄԻՏԱՍ՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Book A Ticket
Loading Events

« All Events

  • This event has passed.

ԿՈՄԻՏԱՍ՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ

July 2 @ 19:30 - 21:30

📆 Հուլիս 2 (երեքշաբթի), 19։30
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ

ԿՈՄԻՏԱՍ՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ

• Վահան Արծրունի
Երգիչ, երգահան, “Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ” համերգային նախագծի հեղինակ։
Ծրագրի մտահղացումն առաջացել է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին ընդառաջ։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգաշարերի միջոցով ներկայացնելու կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները և նրա բանաստեղծությունը’ համազոր կերպով։
Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև նրա ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։ Կոմիտասի քնարերգությունը ներկայացվում է երգիչ, երգահան Վահան Արծրունու “Կոմիտաս. Տասը Հայտնություն” երգաշարով։

• Աննա Մայիլյան
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, բազմաթիվ հեղինակավոր փառատոների մասնակից։
Ղեկավարել է «Վարպետներ» անսամբլը, ներկայումս ղեկավարում է «Մայիլյան վոկալ եռյակ»-ը։
Հրատարակել է թվով քսանից ավել ալբոմ-ձայներիզներ։

• Տեր Հովհան Խոջա-Էյնաթեան
Ծնվել է Երևանում, ուսանել Երևանի և Մոսկվայի պետական կոնսերվատորիաներում, ունի երաժշտության բակալավրի և մագիստրոսի աստիճան։
Աշխատել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Պեկարսկու հարվածային գործիքների և Մոսկվայի ժամանակակից երաժշտության անսամբլներում։ Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։
Տեր Հովհանը Երևանի Հարվածայինների Համույթի հիմնադիրներից է։1999 թվականին տեղափոխվելով ԱՄՆ, երկար տարիներ ծառայել Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում, որպես երգեհոնահար և խմբավար։ Դասավանդել է Վաշինգտոնի «Լևին» երաժշտական դպրոցում և ղեկավարել հարվածային գործիքների բաժինը:
2000 թվականին հիմնել է «Նարեկյան Զանգակներ» համույթը։
2011-ին ձեռնադրվել է քահանա և նշանակվել Էվանսոն քաղաքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ։
Միացյալ Նահանգներում համագործակցել է մի քանի նվագախմբերի և երաժշտական խմբերի հետ, որպես մենակատար ելույթներ է ունեցել Քենեդի կենտրոնում, Կոնգրեսի գրադարանում, Սպիտակ տանը, Սմիթսոնյան ինստիտուտում, Սթրաթմոր Հոլում և այլուր։
Տեր Հովհանը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Լեհաստանում և այլ երկրներում:
Ներկայումս դասավանդում է Չիկագոյի երաժշտական ինստիտուտում։ Ամերիկայի Հայ Եկեղեցու Արեւելեան Թեմի Հոգևոր Երաժշտության Խորհրդի ատենապետն է։

• ՆԱՐԵԿ զանգերի երգչախումբ
Համույթը (Արեւելյան Թեմ, Էվանստոն, Իլինոյս,ԱՄՆ) ստեղծվել է 2017 թվականին։ Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար’ Տեր Հովհան Լեոն Խոջա-Էյնաթեան։ Նվագացանկում’ հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտություն, ամերիկյան սպիրիչուէլսներ և քարոլներ։

• KVART անսամբլ
Ստեղծվել է ֆլեյտահար-մենակատար, Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանի մտահղացմամբ, նպատակ ունենալով բարոկ և կլասիցիզմի ժամանակաշրջանների երաժշտության հանրահռչակումն ու կատարումը Հայաստանում։
Անսամբլի հիմնական կազմը բաղկացած է ՀԱՖՆ առաջատար երաժիշտներից’ Նարեկ Ավագյան՝ ֆլեյտա, Նարեկ Սահակյան՝ ջութակ, Հայկ Տեր-Հովհաննիսյան՝ ալտ, Վահե Դանիելյան՝ թավջութակ։

Համերգային պաստառի հիմքում’ Վալենտին Պոդպոմոգովի «Կոմիտաս» գեղանկարն է։ Այս տարի նշվում է Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակը։

🎟️ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)

📞 Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Details

Date:
July 2
Time:
19:30 - 21:30
Event Categories:
,